Նարինե Թուխիկյանը նշանակվեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար

Նարինե Թուխիկյան, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, Հովհաննես Թումանյանի թանգարանի նախկին տնօրեն Նարինե Թուխիկյանը (Խաչատուրյան) նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ։

Որոշման տեքստը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում։

Թուխիկյանի՝ մանդատը վայր դնելու մասին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց խորհրդարանի մայիսի 31-ի նիստի ժամանակ: Հունիսի 7-ին Միրզոյանը ստորագրեց նրա պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը: