Ղազախստան․ ԿԸՀ-ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, ձերբակալությունները շարունակվում են

Ղազախստան - Ոստիկանները ցուցարարի են բերման ենթարկում, Ալմաթի, 9-ը մայիսի, 2019թ․

Ղազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է կիրակի օրն անցկացված արտահերթ նախագահական ընտրությունների պաշտոնական վերջնական արդյունքները` հաստատելով գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հաղթանակը:

ԿԸՀ-ն այսօր հայտարարել է, որ Տոկաևը ստացել է քվեների 70,96 տոկոսը։ Նախկին լրագրող Ամիրջան Կոսանովը երկրորդ տեղում է՝ նա ստացել է ձայների 16,23 տոկոսը:

Ընտրությունները ստվերվեցին հարյուրավոր խաղաղ ցուցարարների ձերբակալություններով: Ըստ Ղազախստանից այս գիշեր ստացված հաղորդումների, ձերբակալությունները շարունակվում են։ Իշխանությունները երկրի խոշորագույն քաղաքներից մեկում՝ Ալմաթիում ձերբակալություններ են սկսել, երբ հարյուրավոր մարդիկ հավաքվել են՝ բողոքելու ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:

Ըստ միջազգային դիտորդների՝ Ղազախստանի նախագահի ընտրություններն ուղեկցվել են աղաղակող խախտումներով: