Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Տոկաևի հետ

Հայաստանի վարչապետը և Ղազախստանի նախագահը հանդիպում են Նուր-Սուլթանում, 29-ը մայիսի, 2019թ․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նորընտիր նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ և շնորհավորել նրան ընտրություններում վստահ հաղթանակի կապակցությամբ, հաղորդում է Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Փաշինյանը և Տոկաևը քննարկել են նաև հայ-ղազախական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր:

Հայաստանի վարչապետը նույն օրը նաև շնորհավորական ուղերձ էր հղել Ղազախստանի վերընտրված նախագահին:

Կիրակի օրը անցկացված ընտրություններում Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստացել է քվեների շուրջ 70 տոկոսը: