Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Անդրանիկ Հովհաննիսյանը

ՀՀ նախագահի նստավայրը Երևանում, արխիվ

Նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, հրամանագիր է ստորագրել Անդրանիկ Հովհաննիսյանին Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: Այս մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքէջը։