Արթուր Աղաբեկյանն ազատվել է Արցախի նախագահի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Համապատասխան հրամանագիրը Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է այսօր, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը Արցախի հերոս է, նախկինում զբաղեցրել է Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետի պաշտոնը: