Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բարձր պարգևատրման է ներկայացրել հակառակորդի կրակից զոհված զինծառայող Սիփան Մելքոնյանի մահվան համար «պատժիչ գործողություն իրականացրած զինծառայողներին, ովքեր բարձր որակով են կատարել առաջադրանքը»։ Այս մասին ժամեր առաջ Ֆեյսբուքում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ մանրամասներ չփոխանցելով:
Պաշտպանության բանակի հարավարևելյան (Մարտունի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ժամկետային զինծառայող Սիփան Մելքոնյանը սպանվել է հունիսի 1-ի վաղ առավոտյան: Արցախի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ «հակառակորդի սադրանքն անպատասխան չի մնալու, իսկ հետևանքները լինելու են ցավոտ»: