Պաշտոնական Անկարան պնդում է, որ ռուսական արտադրության C-400 (S-400) հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման հարցում Թուրքիայի դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, հաղորդում է Hurriyet պարբերականը` վկայակոչելով կառավարության անանուն աղբյուրները:
Այս հավաստիացումները հնչեցին այն բանից հետո, երբ արևմտյան մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որոնց համաձայն` Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը նամակ է հղել իր թուրք պաշտոնակից Հուլուսի Աքարին` պահանջելով առաջիկա ամիսներին հստակ ընտրություն կատարել:
«Թուրքիայի իշխանությունները մինչև տարեվերջ պետք է հստակ ընտրություն կատարեն ռուսական արտադրության C-400 զենիթային համակարգերի և ամերիկյան արտադրության F-35 օդանավերի միջև: Սպառազինության այս երկու տեսակների միաժամանակյա ձեռքբերումը բացառվում է», - նշված է Պենտագոնի ղեկավարի նամակում: