Իրանը կոչ է արել Եվրոպային բարելավել տնտեսական կապերը Թեհրանի հետ` չնայած ամերիկյան պատժամիջոցներին: ֊ «Հակառակ դեպքում մենք կդադարեցնենք 2015֊ի պայմանագրով ստանձնած պարտավորությունները», ֊ այսօր սպառնացել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
Միացյալ Նահանգները անցած տարի միակողմանիորեն դուրս եկավ նախագահ Բարաք Օբամայի օրոք Թեհրանի և վեց գերերությունների միջև ստորագրված պայմանագրից, որով Իրանը խոստանում էր դադարեցնել միջուկային փորձարկումները՝ տնտեսական պատժամիջոցները վերացնելու դիմաց:
Ի տարբերություն Վաշինգտոնի, Եվրամիությունը պաշտպանում է գործարքը, սակայն եվրոպական մի շարք խոշորագույն ընկերություններ վերջին ամիսներին դադարեցրել են համագործակցությունը Իրանի հետ ամերիկյան պատժամիջոցների պատճառով:
Ակնկալվում է, որ վաղը Գերմանիայի արտագործնախարար Հեյկո Մաասը կմեկնի Թեհրան` տարաձայնությունները քննարկելու համար: