Հունիսի 6֊ին Մոսկվայում թմրամիջոցներ վաճառելու կասկածանքով ձերբակալված ռուսաստանցի հետաքննող լրագրող Իվան Գոլունովի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։
Հունիսի 8֊ին մոսկովյան դատարանը հրաժարվեց բավարարել քննիչների միջնորդությունը՝ լրագրողին կալանավորելու մասին։ Լրագրողին սպառնում 10֊ից 20 տարի ազատազրկում թմրամիջոցների «մեծամասշտաբ» շրջանառության մեղադրանքով։
Միջազգային իրավապաշտպան ու լրագրողական մի շարք կազմակերպություններ հայտարարել են, թե գործը շինծու է, և բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց կարողությունների մասին հետաքննություններով հայտնի լրագրողը պատժվում է իր մասնագիտական գործունեության համար:
Երեկ, մինչ դատարանը քննում էր նրա կալանքի հարցը, տասնյակ լրագրողներ դատարանի մոտ բողոքի ցույց են անցկացրել՝ «Ես Իվան Գոլունովն եմ, ձերբակալեք ինձ» պաստառներով: