Զարեհ Սինանյանը Հայաստանում պաշտոն կստանձնի

Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյան, արխիվ

Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ և նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը պաշտոնից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել՝ Հայաստանում այլ պաշտոնի անցնելու նպատակով: Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտնեց ինքը՝ Սինանյանը։

Թեև պաշտոնապես չի հայտարարվել, թե Հայաստանում ինչ պաշտոն է ստանձնելու, սակայն, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Սինանյանը կնշանակվի ՀՀ վարչապետին կից սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար։

Զարեհ Սինանյանը Գլենդելի քաղաքային խորհրդի հինգ անդամներից մեկն էր։ Գլենդելի քաղաքապետ առաջին անգամ 2014-ին է դարձել։ Սինանյանը մշտապես աչքի է ընկել նախկին իշխանությունների քննադատությամբ։ 2018-ին տեղի ունեցած թավշյա հեղափոխության օրերին աջակցել է Նիկոլ Փաշինյանին։