Ստրասբուրգյան դատարանն, հունիսի 6-ին Մանվել Գրիգորյանի վերաբերյալ միջանկյալ որոշում է ընդունել՝ արձանագրելով՝ Գրիգորյանը պետք է բուժում ստանա պաշտպանների մատնանշած հիվանդանոցում, ոչ թե դատապարտյալների համար նախատեսված բժշկական կենտրոնում։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) դիմումում Գրիգորյանի պաշտպանները նշել էին՝ Ազգային ժողովի նախկին պատգամավորը, չնայած բազմաթիվ հիվանդությունները, համապատասխան բուժում չի ստանում։
Մինչ ՄԻԵԴ որոշումը, Գրիգորյանը երեկ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Բժշկական կենտրոնից հայտնում են՝ այսօր արդեն Գրիգորյանի մոտ դրական տեղաշարժ կա։