Հայաստանը խորացնելու է հարաբերությունները Ռուսաստանի հետ

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյան, արխիվ

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր խորհրդարանում ասել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ հաստատել է ռազմավարական հարաբերություններ և մտադիր է դրանք խորացնել:

«Մենք կշարունակենք հետագայում էլ զարգացնել և խորացնել այդ հարաբերությունները», - հայտնել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Նրա փոխանցմամբ, «Ռուսաստանի հետ առաջնահերթային հարաբերությունների կարևորությունն արտահայտված է նաև կառավարության ծրագրում»: