Հայաստանի նախագահը շնորհավորել է Շվեդիայի թագավորին Ազգային տոնի առթիվ

Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ տասնվեցերորդը հանդիսության ժամանակ, արխիվ

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ տասնվեցերորդին՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ:

«Շվեդիան Հայաստանի վստահելի ու կայուն գործընկերներից է և մեր երկրում ընթացող ժողովրդավարական գործընթացների, ինչպես նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման ակտիվ աջակիցը», - ՀՀ նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ ասված է ուղերձում։

Արմեն Սարգսյանը Կարլ Գուստավ տասնվեցերորդին և արքայական ընտանիքին քաջառողջություն, իսկ Շվեդիայի բարեկամ ժողովրդին՝ հետագա զարգացում և բարօրություն է մաղթել: