Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը արդեն վավերացրել են ԵՄ անդամ 28 երկրներից 13-ը: Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին։ Այն 2018-ի ապրիլին միաձայն վավերացվել է Հայաստանի խորհրդարանի կողմից: 2018-ի հունիսի 1-ից մեկնարկել է համաձայնագրի ժամանակավոր կիրարկումը:
Եվրամիության անդամ երկրներից համաձայնագիրը մինչ օրս վավերացրել են Գերմանիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Բուլղարիան, Լյուքսեմբուրգը, Միացյալ Թագավորությունը, Հունգարիան, Ռումինիան, Դանիան, Ֆինլանդիան և Մալթան: