Հայաստանը մասնագետների հերթական խումբն է գործուղել Հալեպ՝ Սիրիային մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով:
Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, հայ մասնագետներն աշխատելու են բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում, ծավալելու են հումանիտար ականազերծման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն:
Ըստ հաղորդագրության, խումբը Սիրիա է տեղափոխվել Ռուսաստանի աջակցությամբ:
Մարդասիրական օգնության առաջին՝ 83 հոգանոց խումբը Հալեպ էր մեկնել այս տարվա փետրվարին։
Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն «Ազատության»-ը փոխանցել է, որ նոր խումբը մեկնել է նրանց փոխարինելու: