Դավիթ Տոնոյանը մեկնել է Ռուսաստան

ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 4-ին մեկնել է Ռուսաստան։

Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրության, Տոնոյանն այսօր Անապայում կմասնակցի ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին։