ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Հյուսիսային Մակեդոնիա երկօրյա այցի ընթացքում հայտարարել է, որ իրենք պատրաստ են բալկանյան այդ երկիրն ընդունել Հյուսիսատլանտյան դաշինքի 30-րդ անդամ:
ՆԱՏՕ-ին անդամակցությունը անվտանգություն և բարգավաճում կբերի Հյուսիսային Մակեդոնիայի ժողովրդին, ասել է Ստոլտենբերգը Սկոպյեում վարչապետ Զորան Զաևի հետ հանդիպումից հետո։
ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը ստեղծվեց բալկանյան այդ երկրի անվանման վերաբերյալ Հունաստանի հետ երկարատև վեճի կարգավորումից հետո: Հանրաքվեի արդյունքում Մակեդոնիան վերանվանվեց Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն: