WSJ. Ռուսաստանը հետ է կանչում Վենեսուելայում տեղակայված զինվորականներին

Վենեսուելա - Ռուսական Տու-160 գերձայնային ռմբակոծիչը Կարակասին մերձակա օդանավակայաններից մեկում, դեկտեմբեր, 2018թ․

Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի տեղեկություններով` Ռուսաստանի իշխանությունները Վենեսուելայից դուրս են բերել երկրի տարածքում գտնվող ռազմական խորհրդականների մեծ մասին:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրները թերթին տեղեկացրել են, որ այս պահին Վենեսուելայում շարունակում են աշխատել ընդամենը մի քանի տասնյակ ռուսաստանցի ռազմական խորհրդականներ: «Մի քանի ամիս առաջ նրանց թիվը հասնում էր հազարի», - գրում է The Wall Street Journal-ը:

Ամերիկյան թերթի տեղեկություններով՝ Մոսկվայի քաղաքականությունում նման կտրուկ շրջադարձի պատճառը Ռուսաստանի իշխանական շրջանակներում ծագած մտահոգություններն են, որոնց համաձայն՝ Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն ի վիճակի չէ հաղթող դուրս գալ ԱՄՆ-ի և տեղական ընդդիմության դեմ պայքարում: «Այդ կասկածներն են նաև պատճառ հանդիսացել, որ Մոսկվան չեղարկի Վենեսուելայի տարածքում Կալաշնիկովի ավտոմատներ արտադրող գործարան կառուցելու ծրագրերը», - գրում է The Wall Street Journal-ը:

Տե՛ս նաև այստեղ