Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկուն հրավիրել է Վաշինգտոն: Այս մասին Կիևում գործող մի շարք լրատվամիջոցներին հաղորդել են Ուկրաինայի նախագահի աշխատակազմից:
Հետագայում այդ լուրը հաստատել է նաև ինքը՝ Զելենսկին: Այսօր առավոտյան տարածած հայտարարության մեջ Ուկրաինայի նախագահը իր երախտագիտությունն է հայտնել Թրամփին` ուղարկված հրավերի համար: Բացի այդ Զելենսկին շնորհակալություն է հայտնել ամերիկացի կոնգրեսականներին Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը խթանելու վերաբերյալ օրինագիծ մշակելու համար:
«Երախտապարտ եմ Միացյալ Նահանգներին Ուկրաինայի տարածքային ամբողջականության հետևողական աջակցության համար», - նշել է նախագահ Զելենսկին:
Ուկրաինայի նախագահի` Վաշինգտոն կատարելիք այցի ժամկետները առայժմ հստակեցված չեն: