Պուտինը շնորհավորել է Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 1-ին զանգահարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և շնորհավորել տարեդարձի կապակցությամբ, տեղեկացնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը:

«Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համահագործակցության ուղղությամբ առաջիկա անելիքները», - ասված է պաշտոնական հաղորդագրությունում: