Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության տարածած տեղեկատվությունը, թե Ակնայի (Աղդամ) հատվածում հայկական կողմից արձակված դիպուկահար կրակոցից սպանվել է ադրբեջանցի զինծառայող Ագիլ Ակիֆ օղլու Օմարովը:
Արցախի ռազմական գերատեսչությունը հայտարարում է, որ շփման գծի ողջ երկայնքով Պաշտպանության բանակի առաջապահ ուժերը շարունակում են խստորեն հետևել հրադադարի պահպանման ռեժիմին և, միաժամանակ, ադրբեջանական կողմին հորդորում «ձեռնպահ մնալ սադրիչ ապատեղեկատվություններով իրադրությունն արհեստականորեն սրելու անհեռանկար քայլերից»: