Ադրբեջանի նախագահն ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին

Ադրբեջանի նախագահն ընդունում է Մինսկի խմբի համանախագահներին, Բաքու, 30-ը մայիսի, 2019թ․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է տարածաշրջանային այցով Բաքվում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:

Պաշտոնական հաղորդագրությունը հանդիպումից մանրամասներ չի փոխանցում, նշվում է միայն, որ կողմերը քննարկել են ղարաբաղյան խնդրի կարգավորման ներկայիս վիճակն ու բանակցությունների հետագա հեռանկարները:

Ավելի վաղ միջնորդները եղել էին Երևանում և Ստեփանակերտում, հայկական կողմերը, ըստ պաշտոնյաների, բարձրացրել էին Ղարաբաղը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու անհրաժեշտության հարցը: