Վրաստանի վարչապետը շնորհավորել է Հայաստանի վարչապետին Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում, արխիվ

«Վրաստանը և Հայաստանն ավելի քան մեկ դար առաջ գրեթե միաժամանակ դրեցին հիմքը ժամանակակից ժողովրդավարական պետությունների, որոնց ժառանգության զարգացումը և ամրապնդումը հաջողությամբ շարունակում ենք», - հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում:

Ըստ Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջի, Բախտաձեն հույս է հայտնել, որ անկեղծ երկխոսությունը և փորձի փոխանակումը կնպաստեն Վրաստանի և Հայաստանի միջև բազմադարյա բարեկամության և բարիդրացիության էլ ավելի խորացմանը և նոր դինամիկ հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև դրականորեն կազդի տարածաշրջանային խաղաղության ամրապնդմանը:

«Ձերդ Գերազանցություն, ևս մեկ անգամ հավաստիացնում եմ Ձեզ իմ խորին հարգանքը և ցանկանում եմ հաջողակ գործունեություն երկրի բարեփոխումների, զարգացման և առաջընթացի գործում», - ասված է վարչապետ Փաշինյանին հղված ուղերձում:

Նշենք, որ մայիսի 28-ին Հայաստանը նշեց Հանրապետության տոնը։ 101 տարի առաջ այդ օրը հայտարարվեց Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման մասին: