«Թուրքիայի` ԵՄ անդամակցության հույսերը աստիճանաբար մարում են», - ասված է այսօր Բրյուսելում հրապարակված տարեկան զեկույցում, որը նվիրված է ԵՄ հարաբերություններին Բալկանյան պետությունների և Թուրքիայի հետ:
«Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները գործնականում փակուղում են հայտնվել», - նշված է փաստաթղթում:
Եվրամիության պաշտոնյաները պնդում են, որ Բրյուսելի և Անկարայի հարաբերություններում ծագած ճգնաժամի գլխավոր պատճառները Թուրքիայի իշխանությունների կողմից կիրառվող կառավարաման ավտորիտար մեթոդները, դատաիրավական համակարգում իրավիճակի վատթարացումը և թուրքական տնտեսության հետընթացն են:
Պաշտոնական Անկարան արդեն իսկ հերքել է ԵՄ տարեկան զեկույցում տեղ գտած պնդումները:
«Անհնար է համաձայնել նման անազնիվ և անհամաչափ քննադատության հետ», - Անկարայում հայտարարել է Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆարուկ Կայմակչին: