Միհրան Պողոսյանի էքստրադիցիոն գործընթացը շարունակվում է․ Դատախազություն

Դատախազությունից տեղեկացնում են, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին Հայաստանի իշխանություններին հանձնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը գտնվում է քննարկման փուլում և էքստրադիցիոն գործընթացը շարունակվում է սահմանված իրավական ընթացակարգերին համապատասխան:

«Գործընթացի վերաբերյալ, ելնելով դրա շահերից, հետագայում կտրամադրվի անհրաժեշտ տեղեկատվություն», - ասված է հաղորդագրությունում:

Առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով հետախուզվող Պողոսյանը հայտնաբերվել էր Ռուսաստանում և կալանավորվել: Մինչ հայ իրավապահները փորձում են կազմակերպել նրա արտահանձնումը, Կարելիայի փաստաբանների պալատի նախագահ Միխայիլ Յամչիտսկին, ում ռուսական մամուլը ներկայացնում է որպես Միհրան Պողոսյանի փաստաբան, չէր հերքել, որ Հայաստանի արդարադատության գեներալ-մայորի կոչում ունեցող Պողոսյանը Ռուսաստանից քաղաքական ապաստան է խնդրել։