Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ամերիկացի հայտնի պետական գործիչ, դիվանագետ Հենրի Քիսինջերին ծննդյան 96-րդ տարեդարձի առթիվ:
Նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ Սարգսյանը իր ուղերձում բարձր է գնահատել Քիսինջերի մեծ ներդրումը համաշխարհային դիվանագիտության զարգացման գործում: «Դուք արել եք առավելագույնը՝ աշխարհն ավելի անվտանգ, իսկ համաշխարհային քաղաքականությունն ավելի կանխատեսելի դարձնելու համար», - նշել է նախագահը՝ ևս մեկ անգամ հիշեցնելով Հայաստան այցելելու իր հրավերի մասին:
Արմեն Սարգսյանը Հենրի Քիսինջերին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք:
Հենրի Քիսինջերը 1973-1977 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի, իսկ ԱՄՆ նախագահներ Ռիչարդ Նիքսոնի և Ջերալդ Ֆորդի պաշտոնավարման տարիներին՝ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնները: