Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի համոզմամբ՝ «Դավիթ Գարեջի» վանական համալիրի շուրջ Ադրբեջանի հետ ծագած տարաձայնությունները չպետք է խաթարեն երկու երկրների հարաբերությունները: Այդ մասին վրացական դիվանագիտական գերատեսչության ղեկավարը հայտարարել է երեքշաբթի երեկոյան Ադրբեջանի Հանրապետության օրվա առթիվ Թբիլիսիում կազմակերպված ընդունելության ժամանակ:
«Քանի դեռ մենք գործ ունենք մեր տարածքները օկուպացրած պետության հետ, չենք կարող մեզ թույլ տալ որևէ թյուրըմբռնում ունենալ մեր ռազմավարական գործընկերը հանդիսացող Ադրբեջանի հետ», - նշում էր Զալկալիանին: