Ուկրաինայի հարցով Միացյալ Նահանգների հատուկ բանագնացը Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայի արևելքում անվանել է օկուպացիա և կոչ է արել Մոսկվային ի վերջո սկսել կատարել 2015 թվականի Մինսկի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները:
Քուրթ Վոլքերը երեկ հանդիպել է լրագրողների հետ և խոսել է այն հեռանկարների մասին, որ Ուկրաինան ունի Վլադիմիր Զելենսկու նախագահ ընտրվելուց հետո։