Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Նուր-Սուլթանում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հոբելյանական նիստին․ լրանում է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման և կազմակերպության հիմնադրման 5-ամյակը:
Երեկ Փաշինյանն արդեն հանդիպել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ, այսօր տեղի կունենա հանդիպում Ղազախստանի ներկա նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: