Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 28-29-ը աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան՝ մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:
Ըստ վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության, Փաշինյանի այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ պաշտոնական հանդիպումներ:
Վարչապետը կայցելի Ղազախստանում Հայաստանի դեսպանություն: Նախատեսվում է նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տեղի հայ գործարար շրջանակների հետ: