Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերին, Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: Այս մասին Թվիթերում գրում է արտգործնախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակն անցած շաբաթ հայտնել էր, որ մայիսի վերջին սպասվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդների այցը տարածաշրջան՝ համանախագահները կլինեն Երևանում, Ստեփանակերտում և Բաքվում։