Եվրամիությունում Եվրախորհրդարանի ընտրության վերջին օրն է

Եվրախորհրդարանի ընտրությունները, Բուլղարիա, 26 մայիսի, 2019թ.

Այսօր Եվրոպական միության պետություններում Եվրախորհրդարանի ընտրությունների վերջին օրն է:

Քաղաքացիներն ընտրում են Ստրասբուրգում տեղակայված 751-տեղանոց Եվրախորհրդարանի պատգամավորներին:

Նախնական արդյուքները կհրապարակվեն այն բանից հետո, երբ կփակվեն Իտալիայի ընտրատեղամասերը, ինչը տեղի կունենա երեկոյան ժամը 11-ին:

Այսօրվա դրությամբ Եվրախորհրդարանում գերակայողը կենտրոնամետ խմբավորումներն են, իսկ ազգայնական և «եվրոսկեպտիկ» ուժերը փոքրիկ խմբերով են ներկայացված, սակայն 2014 թվականին տեղի ունեցած վերջին ընտրություններից հետո՝ նախևառաջ ներգաղթի դեմ պայքարող կուսակցությունների ջանքերի շնորհիվ, ազգայնականների և «եվրոսկեպտիկների» դիրքերը հզորացել են:

Եվրոպական միության տարածքում ընտրողների թիվը գերազանցում է 400 միլիոնը, ինչը համարվում է ամենախոշոր վերպետական ընտրական գործընթացն աշխարհում: