Բաքվում մեկնարկել են պետական սահմանի հստակեցմանը նվիրված վրաց - ադրբեջանական բանակցությունները

Դավիթ Գարեջի վանական համալիրը վրաց-ադրբեջանական սահմանին, արխիվ

Ադրբեջանի և Վրաստանի ներկայացուցիչները այսօր Բաքվում քննարկում են «Դավիթ Գարեջի» վանական համալիրի շուրջ ստեղծված կացությունը: Այս նպատակով Ադրբեջանի մայրաքաղաք է ժամանել Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիայի ղեկավարած պատվիրակությունը:

«Դավիթ Գարեջի» վանական համալիրը գտնվում է վրաց-ադրբեջանական պետական սահմանի առայժմ դելիմիտացիայի չենթարկված հատվածում: Իրադրությունը համալիրի շուրջ սրվեց ապրիլին, երբ ադրբեջանցի զինվորականները սահմանափակեցին վրաց ուխտավորների մուտքը վանական համալիր: