ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից Տավուշի մարզում Բաղանիս գյուղի ուղղությամբ մայիսի 22-ին անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագոտու հերթական դիտարկումը:
Ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության, դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Տավուշի մարզպետարանում ԵԱՀԿ պաշտոնյաներին է ներկայացվել սահմանին տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը:
ԵԱՀԿ պաշտոնյաները նշել են, որ դրանք կներառեն իրենց զեկույցներում: