Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն այսօր հեռախոսով զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Գլխավոր քարտուղարը և վարչապետը քննարկել են Հայաստանում ներկայիս կացությունը, նշել են, որ բարեփոխումների գործընթացը, այդ թվում կոռուպցիայի դեմ պայքարը և դատական համակարգի բարեփոխումը պետք է իրականացվեն համաձայն ՀՀ Սահմանադրությանը և Հայաստանի՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ, ստանձնած միջազգային պարտավորություններին:
Յագլանդը հավաստել է Եվրոպայի խորհրդի աջակցությունը Հայաստանի բարեփոխումների գործընթացին:
Եվրոպայի խորհրդի փորձագետների պատվիրակությունն առաջիկա օրերին կմեկնի Հայաստան, որտեղ անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն կառաջարկի այդ բարեփոխումների իրականացման համար: