«Արսենալ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտնել է, որ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու, որտեղ մայիսի 29-ին տեղի կունենա Եվրոպայի լիգայի «Արսենալ»-«Չելսի» եզրափակիչ հանդիպումը:
Ակումբն այդ որոշումն ընդունել է հայազգի մարզիկի անվտանգությունը երաշխավորելու համար՝ հաշվի առնելով Ադրբեջանի մայրաքաղաքում Մխիթարյանի նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքի հավանականությունը:
«Մենք քննարկել ենք բոլոր հնարավորությունները, զրուցել ենք Միկիի և նրա ընտանիքի ահնդամների հետ և հանգել միասնական որոշման առ այն, որ նա չի մեկնի Բաքու»,- հայտնել են «Արսենալի» ղեկավարները: