Ըստ ականատեսների՝ դատարանի շենքի ապակիները կոտրվել են, երբ դատավորը փորձել է պատուհանից ներս մտնել

Դատարանի շենքի կոտրված ապակին, Երևան, 20-ը մայիսի, 2019թ․

Առավոտյան կոտրվել են Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատարանի շենքի ապակիներ:

«Ազատության» հետ զրույցում ականատեսները պատմեցին, որ ապակիները կոտրվել են, երբ դատավորը փորձել է պատուհանից ներս մտնել:

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե ապակիները կոտրել են շենքի մուտքերն ու ելքերն արգելափակող քաղաքացիները:

Դատական կարգադրիչը, ով ներկայացավ որպես «Աջափնյակի բաժնի պետ Սահակյան», վստահեցրեց, որ քաղաքացիները ապակիների կոտրվելու հետ որևէ կապ չունեն:

Ոստիկանությունը քաղաքացիներին հորդորեց չխոչընդոտել դատավորների և աշխատակիցների մուտքը դատարան, սակայն նրանք հակադարձեցին, որ հետևում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին:

Այստեղ են Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ու պատգամավոր Վահագն Հովակիմյանը: Ավելի ուշ ժամանեց նաև Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը:

Մանրամասները տե՛ս այստեղ