Վլադիմիր Կարապետյան․ Դատական իշխանությունն օգտվում է լիակատար ազատությունից

Վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյան, արխիվ

«Հայաստանը իրավական պետություն է, որտեղ հստակ բաժանված են իշխանության երեք ճյուղերը: Դատական իշխանությունն օգտվում է լիակատար ազատությունից և մեկը մյուսին հաջորդող վճիռները՝ դրա վկայությունն են», - այսօր Ֆեյսբուքում գրում է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:

«Բոլոր այն հայտարարությունները, որտեղ խոսվում է իշխանությունների կողմից ճնշման փորձերի մասին, պարզ շահարկումներ են, որոնց, ցավոք, դիմում է Ռ. Քոչարյանի պաշտպանական կողմը: Իշխանությունները վճռական են երաշխավորելու բոլոր ընթացակարգերի բացառապես օրինական ընթացքը», - գրում է Կարապետյանը՝ եզրափակելով․ - «Այլ հարց է, որ տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխություններից հետո, Հայաստանում գործում է հին դատական համակարգը, որի որոշումների նկատմամբ հանրության վստահության աստիճանը չի փոխվել»:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի այսօր հրապարակված որոշմամբ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանքից ազատ արձակվեց անձնական երաշխավորության դիմաց:

Տե՛ս նաև այստեղ