Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում՝ մահմեդական երկրների դեսպանների հետ հանդիպմանը, կոչ է արել խստացնել Հայաստանի նկատմամբ ճնշումները՝ «ղարաբաղյան հակամարտության կարգավորման և ադրբեջանական օկուպացված տարածքներն ազատագրելու համար», փոխանցում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։
«Օկուպանտի նկատմամբ չի գործադրվում համարժեք ճնշում՝ ադրբեջանական գրավյալ տարածքները ազատագրելու հարցով: Հակամարտությունը կկարգավորվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», - ըստ «Ինտերֆաքս»-ի հայտարարել է Ալիևը: