Մեկնարկել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի աշխատանքային այցը ԱՄՆ։
ԱԽ քարտուղարը Սպիտակ տանը հանդիպել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ օգնական ու ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի ու Ռուսաստանի հարցերով ավագ տնօրեն Ֆիոնա Հիլի հետ։
Հայաստանի ԱԽ քարտուղարի մամլո խոսնակի հաղորդագրության համաձայն՝ Գրիգորյանը կարևորել է ԱՄՆ-ի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը Ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում։ Հիլը, իր հերթին, նշել է տարբեր մակարդակներում հայ-ամերիկյան գործակցության ընդլայնման կարևորությունը։
Կողմերը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցեր, ներդրումների և ֆինանսական աջակցության հնարավորությունները։
Կարևորվել է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական գործընթացներին ու ոստիկանության համակարգի բարեփոխումներին ամերիկյան աջակցությունը։
Հանդիպման մասնակիցները ևս մեկ անգամ ընդգծել են ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ ճանապարհով լուծման կարևորությունը, ասված է հաղորդագրությունում: