Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը համոզված է, որ պաշտոնական Թեհրանը «շուտով» կցանկանա բանակցել Վաշինգտոնի հետ։
«Համոզված եմ, որ Իրանը շուտով կցանկանա խոսել», - երեկ Թվիթերում գրել է Թրամփը՝ առանց մանրամասնելու:
Մեկ շաբաթ առաջ ԱՄՆ նախագահն ասել էր, որ չի բացառում Իրանի հարցի ռազմական լուծումը, սակայն հավելել էր․ - «Այն , ինչ ես կցանկանայի, Իրանից հեռախոսազանգ ստանալն է»։
Իրանի ղեկավարները պատասխանել են մերժումով և հրաժարվել Միացյալ Նահանգների հետ ցանկացած բանակցություններից:
Դոնալդ Թրամփը երեկ նաև հերքել է լրատվամիջոցների հաղորդումները, թե ամերիկյան վարչակազմի ներսում տարաձայնություններ կան Իրանի նկատմամբ քաղաքականության հետ կապված: