Այսօր ժամը 14:18 «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված, հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ):
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Փրկարարները տարհանել են աշխատակիցներին:
ԱԻՆ-ը խոստանում է լրացուցիչ տեղեկություններ ներկայացնել: