Այս պահին ընթանում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի, 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի գործով նախնական դատական նիստը, որում քննվելու է բացառապես Քոչարյանի խափանման միջոցի հարցը:
Երկրորդ նախագահի պաշտպաններից Հայկ Ալումյանը փաստարկեց, թե դատավոր Դավիթ Գրիգորյանը ամիսներ առաջ հրաժարվել է քննել Քոչարյանի խափանման միջոցի հարցը, ուստի չի կարող այսօր անաչառ որոշում կայացնել:
Գրիգորյանը հայտարարեց ընդմիջում, որպեսզի պաշտպանական կողմը կարողանա գրավոր ձևակերպել ինքնաբացարկի միջնորդությունը:
Ռոբերտ Քոչարյանը ներկա նիստին: Առայժմ որևէ հայտարարություն չի արել: