Եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ, այսօր Ֆեյսբուքում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մամուլում շատ է գրվում, թե ոմանք փորձում են Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ: Արցախյան վերջին այցից կիսեմ տպավորություններս. եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ», - ասված է վարչապետի գրառման մեջ:
Հայաստանի կառավարության ղեկավարը երեկ Արցախում մասնակցում էր մայիսյան Եռատոնին նվիրված միջոցառումներին: