ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի եզրափակիչը՝ «Արսենալ»-«Չելսի»

ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի եզրափակիչում մայիսի 29-ին Բաքվում կհանդիպեն լոնդոնյան երկու ակումբներ՝ «Արսենալ»-ը և «Չելսի»-ն: Անգլիական Պրեմիեր լիգայի առաջատար երկու թիմերը կիսաեզրափակիչում առավելության հասան, համապատասխանաբար, իսպանական «Վալենսիա»-ի և գերմանական «Այնտրախտ»-ի նկատմամբ:

Հինգշաբթի ուշ երեկոյան մեկնարկած խաղերում «Արսենալ»-ը Վալենսիայում հաղթանակ տոնեց 4:2 հաշվով՝ առաջին հանդիպումը Լոնդոնում ավարտվել էր 3:1 հաշվով, իսկ «Չելսի»-ն սեփական հարկի տակ ևս, ինչպես և հյուրընկալվելիս, ոչ-ոքի՝ 1:1 խաղաց Ֆրանկֆուրտի ակումբի հետ ու եզրափակիչի ուղեգիրն ապահովեց միայն հետխաղյալ 11-մետրոնոցներն ավելի հաջող իրացնելով:

ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում նույնպես եզրափակիչ են դուրս եկել անգլիական երկու ակումբներ՝ «Լիվերպուլ»-ը և «Տոտենհեմ»-ը:

Հիշեցնենք՝ ՈւԵՖԱ-ն ավելի վաղ հավաստիացրել է, որ «Արսենալ»-ը և Հենրիխ Մխիթարյանը կստանան կազմակերպության լիակատար աջակցությունը, որպեսզի հայ ֆուտբոլիստը Բաքու մեկնելու վիզա ստանա իր ակումբի՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչ հասնելու դեպքում: