Պուտինը հոկտեմբերին կժամանի Երևան

Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի հանդիպումներից, արխիվ

Հոկտեմբերի 1-ին Երևանում կանցկացվի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) բարձրագույն խորհրդի նիստը, որին ի թիվս այլ պետությունների ղեկավարների կմասնակցի նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց, որ այցի ընթացքում Պուտինի հետ նաև աշխատանքային քննարկում կանցկացնի: