«Լիվերպուլ»-ը՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում

Մեծ Բրիտանիա - «Լիվերպուլ»-ը տոնում է «Բարսելոնա»-ին խփած հաղթական՝ 4-րդ գոլը, Լիվերպուլ, 7-ը մայիսի, 2019թ․

«Լիվերպուլ» ակումբը անցավ ՈւԵՖԱ-ի եզրափակիչ: Կիսաեզրափակիչ երկրորդ խաղում երեկ ուշ երեկոյան Լիվերպուլի «Էնֆիլդ» մարզադաշտում հյուրընկալելով իսպանական «Բարսելոնա»-ին՝ անգլիական ակումբը առավելության հասավ 4:0 հաշվով․ առաջին հանդիպումը Բարսելոնայում ավարտվել էր 3:0 հաշվով հօգուտ դաշտի տերերի:

Եզրափակիչի երկրորդ մասնակիցը հայտնի կդառնա այսօր ուշ երեկոյան Ամստերդամում մեկնարկող «Այաքս»-«Տոտենհեմ» հանդիպման արդյունքում: Նիդերլանդական և անգլիական ակումբների առաջին խաղը Լոնդոնում ավարտվել է «Այաքս»-ի հաղթանակով՝ 1:0 հաշվով:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա հունիսի 1-ին Մադրիդում: