Ֆրանսիան կոչ է անում ԱՄՆ-ին և Չինաստանին անել հնարավորը առևտրային պատերազմից խուսափելու համար

Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրյունո Լը Մեր, արխիվ

Ֆրանսիայի կառավարությունը կոչ է անում պաշտոնական Վաշինգտոնին և Պեկինին անել հնարավորը առևտրային պատերազմից խուսափելու համար:

«Մենք ուշի ուշով հետևում ենք Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև ընթացող բանակցություններին և կոչ ենք անում կողմերին զերծ մնալ միակողմանի որոշումներից: Դրանք կարող են բացասաբար ազդել համաշախարհային տնեսության աճի տեմպերի վրա», - հայտարարել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրյունո Լը Մերը: