Թուրքիայի իշխանությունները որոշել են Ստամբուլի քաղաքապետի նոր ընտրություններ անցկացնել։
Մարտին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, հիշեցնենք, խոշորագույն այդ քաղաքում հաղթել էր ընդդիմությունը։
Նախագահ Ռեջեփ Էրդողանի կուսակցությունը կասկածի տակ է դրել ընդդիմադիրների հաղթանակը՝ պնդելով, թե եղել են «խախտումներ և կոռուպցիա»:
Բարձրագույն ընտրական խորհուրդը որոշում է կայացրել, որ քաղաքապետի նոր ընտրությունները տեղի կունենան հունիսի 23-ին: