Երևանում վաղը կկայանա Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստը

ՀՀ և ԱՄՆ դրոշները, արխիվ

Վաղը Երևանում տեղի է ունենալու Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստը։

Հայկական միջգերատեսչական թիմը կղեկավարի արտգործնախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը, իսկ ամերիկյան կողմը՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթը, ասված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրությունում: